Կարևոր իրադարձություններ

«Գազի Ռուբոյի» որդին ՊԵԿ-ում բարձր պաշտոնի է նշանակվել. «Հրապարակ»

18 Հուլիս, 2017 08:39
«Գազի Ռուբոյի» որդին ՊԵԿ-ում բարձր պաշտոնի է նշանակվել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ընտրություններից հերթական «շահողը» Ռոլանդ Հայրապետյանն է։ Պատգամավորության թեկնածուն ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արագածոտնի մարզում, սակայն երկրորդ տեղը գրավեց Նաիրի Սահակյանից հետո։ Հայրապետյանը ՊԵԿ-ում բարձր պաշտոնի է նշանակվել՝ սնանկության գործերի բաժնի պետ, ու չնայած արդեն մեկ շաբաթ է՝ աշխատանքի է գնում, սակայն ՊԵԿ-ի պաշտոնական կայքում նշանակման մասին գրեցին միայն երեկ։ Հայրապետյանը համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամ, նրա հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը (Գազի Ռուբոն), Արագածոտնի գազի վարչության պետն է։
 
Ռոլանդը 2015թ. մարտին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատախազի տեղակալ է նշանակվել, իսկ 2015թ. հուլիսին՝ Ավան եւ Նոր Նորք շրջանների դատախազի պաշտոնակատար: 2016-ից աշխատել է «Վահե-Մանե» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան»։
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին