Կարևոր իրադարձություններ

Սոցիալական խնդիրները լուծելու համար պետք է ստեղծենք հենքեր՝ տնտեսական ցուցանիշի համար․ Վարդան Արամյան (տեսանյութ)

06 Հուլիս, 2017 11:05
Սոցիալական խնդիրները լուծելու համար պետք է ստեղծենք հենքեր՝ տնտեսական ցուցանիշի համար․ Վարդան Արամյան (տեսանյութ)
«Գնանկման պատճառներից մեկը համաշխարհային շուկայում պարենային և հումքային ապրանքների գնանկման ներթափանցումն է մեր տնտեսություն։ Ակհայտ էր, այս տարի դա պետք է վերականգնվի։ Գնանկումից  հետո, եթե աճում է նաև ներքին պահանջարկը և կան դրական զարգացումներ՝ այդ գները պետք է հետ գան»։ Այս մասին այսօր՝  հուլիսի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադառնալով գնաճին։ 
Արամյանի խոսքով՝ առաջին  5 ամիսների ընթացքում արդեն ունենք 12 ամսյա  1,6 տոկոս գնաճային միջավայր, որը Հայաստանի նման տնտեսության պարագայում պատահական չէ, որ 4 տոկոս  թիրախ է ընտրվել, որովհետև 4 տոկոս գնաճը դա այն է, որն ընդհանուր տնտեսության մեջ ստեղծում է ռեսուրսների վերաբաշխման ճիշտ հիմքեր, որպեսզի չտուգանվի տնտեսության աճը։ 
«Միջնաժամկետ ծախսերի ծրագիրն անպայման ձեր դատին կհանձնենք և որպեսզի կարողանանք սոցիալական խնդիրները դյուրին կերպով լուծենք, առաջին հերթին պետք է ստեղծենք հենքեր՝ տնտեսական ցուցանիշի համար»։ 
 
 

Լրահոս

Դիտել ավելին