Կարևոր իրադարձություններ

Մոտ ապագայում դեսպանների մեծ փոփոխություններ են սկսվելու. նշանակվելու են մարդիկ, ովքեր կապ չունեն դիվանագիտական ծառայության հետ. «Հրապարակ»

05 Հուլիս, 2017 08:14
Մոտ ապագայում դեսպանների մեծ փոփոխություններ են սկսվելու. նշանակվելու են մարդիկ, ովքեր կապ չունեն դիվանագիտական ծառայության հետ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԳՆ ապաշնորհությունից եւ ոչ նախաձեռնողական արտաքին քաղաքականությունից դժգոհ է ոչ միայն ամբողջ հանրությունը, այլ նաեւ իշխանությունները: Հավանաբար, հենց այս պատճառով էլ մոտ ապագայում դեսպանների մեծ փոփոխություններ են սկսվելու, որի արդյունքում այդ պաշտոններում նշանակվելու են մարդիկ, ովքեր կապ չունեն դիվանագիտական ծառայության հետ: Մասնավորապես, ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների, ՆԱՏՕ-ում, Վրաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում, Չեխիայում եւ Կանադայում կնշանակվեն դեսպաններ, ովքեր նախարարության հետ որեւէ աղերս չունեն»:
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին