Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիան այս տարի ծրագրում է ընդունել 30 հազար փախստականների

12 Հոկտեմբեր, 2015 22:44
Շվեյցարիան այս տարի ծրագրում է ընդունել 30 հազար փախստականների

Շվեյցարիան ծրագրում է 2015թ. ընդունել 30 հազար ներգաղթյալների: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սիմարուգան՝ տեղեկացնում է ria.ru-ն:

«Անցյալ տարի մենք ծրագրել էինք, որ կընդունենք 29 հազար մարդկանց, ովքեր ապաստան են փնտրում: Բայց դրանք միայն կանխատեսումներ էին: Հիմա հոկտեմբեր է, և մենք կարծում ենք, որ փախստականների քանակը կհասնի 30 հազարի, սակայն իրավիճակը անկայուն է, և ամեն ինչ կարող է փոխվել»,- հայտարարել է նա Ժնևում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Սոմարուգան ավելացրել է, որ առանձին երկիր արտագաղթը կապված է ոչ միայն նրա դիրքի և բարեկեցության հետ, այլև այնտեղ որոշակի սփյուռքի առկայության հետ: Նրա խոսքերով՝ փախստականների խնդիրները լուծելու համար պետք է ոչ թե միայնակ գործել, այլ միավորել բոլոր երկրների ջանքերը, այդ թվում՝ և՛ Թուրքիայի, և՛ տարածաշրջանի այլ երկրների:

 

Լրահոս

Դիտել ավելին