Կարևոր իրադարձություններ

«Ծառուկյան» դաշինքը վախենում է Երեւանում պարտվել «Ելք»-ին. հնարավոր է, չմասնակցեն. «Հրապարակ»

06 Ապրիլ, 2017 09:58
«Ծառուկյան» դաշինքը վախենում է Երեւանում պարտվել «Ելք»-ին. հնարավոր է, չմասնակցեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունները դեռ չավարտված՝ պետական հիմնարկների աշխատողներին բերում են մարտական պատրաստվածության՝ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների համար։ Այս օրերին արդեն ընտրողների թարմացված, խորհրդարանական ընտրությունների մաղով անցած ցուցակներն ուղարկում են դպրոցների տնօրեններին, որպեսզի տեսնեն, թե իրենց ծնողներից, աշխատակիցներից քանի հոգի է ռեալ ընտրող։

Ընտրողների ցուցակից հետո կուղարկեն նաեւ երկրորդ ցուցակը, թե թեկնածուներից ում օգտին են աշխատելու։ Թեեւ դիմումների վերջնաժամկետն ապրիլի 9-ն է, սակայն քաղաքական ուժերը դեռ ընտրական շոկի մեջ են եւ չեն կարողանում կազմակերպվել ու ցուցակ ներկայացնել։

Երեկ, օրինակ, նման քննարկումներ էին առնվազն երկու դաշինքներում՝ «Ելք», «Ծառուկյան» դաշինք։ Եթե «Ելքում» հնարավոր է կրկին քվեարկությամբ որոշեն իրենց քաղաքապետի թեկնածուին, քանի որ 3 լիդերներից երեւանյան գրանցում ունեցող Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չի համաձայնի առաջադրվել, ապա «Ծառուկյան» դաշինքում Խաչատուր Սուքիասյանի մերժումից հետո կատարյալ անորոշություն է։ Այստեղ մտավախություն ունեն, որ «Ելքը», որը Երեւանում մեծ թվով ձայներ է ստացել, հաղթի իրենց։ Չէ՞ որ «Ծառուկյան» դաշինքն ուժեղ է մարզերում, այլ ոչ թե Երեւանում, ուստի հնարավոր է, որ հակվեն Երեւանի ընտրություններին ընդհանրապես չմասնակցելուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին