Healthylifeland.com կայքը ներկայացնում է 7 մթերք, որոնք 2-րդ անգամ տաքացնելուց հետո կորցնում են իրենց սննդային արժեքն ու մեծ ռիսկի ենթարկում մարդու առողջությունը:
Սպանախ
Այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ նիտրատներ, որոնք տաքացնելուց հետո վերածվում են քաղցկեղածին նիտրիտների:
Նեխուր (քարավուս)
Այն սպանախի պես պարունակում է մեծ թվով նիտրատներ:
Ճակնդեղ, բազուկ
Այս բանջարեղենը 2-րդ անգամ ջերմային վերամշակման ենթարկվելուց հետո կորցնում է իր բոլոր սննդարար հատկությունները:
Կարտոֆիլ
Այն 2-րդ անգամ տաքացնելուց հետո ձեռք է բերում է մեծ քանակությամբ թունավոր նյութեր:
Ձու
Ձուն ևս շատ թունավոր նյութերով է համալրվում:
Հավի միս
Այն հարկավոր է ուտել պատրաստելուց անմիջապես հետո, իսկ եթե ցանկանում եք ուտել նախորդ օրվանից մնացած հավի միսը, ապա այն սառը վիճակում կերեք:
Սունկ
Սնկերը պարունակում են մեծ քանակությամբ պրոտեիններ, որոնք տաքացնելու ժամանակ դառնում են վնասակար առողջությանը` հատկապես սրտին ու աղեստամոքսային համակարգին: