Կարևոր իրադարձություններ

Վանաձորում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները կանանց գեղեցկացնելու ակցիա էին կազմակերպել․ Վանաձորի վարսավիրանոցներում բաց դռների օր էր. «Հրապարակ»

09 Մարտ, 2017 08:20
Վանաձորում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները կանանց գեղեցկացնելու ակցիա էին կազմակերպել․ Վանաձորի վարսավիրանոցներում բաց դռների օր էր. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ մարտի 8-ն էր, եւ քանի որ այս տարի տոնը համընկել է նախընտրական փուլի հետ, պատգամավորության թեկնածուներն ավելի շռայլ ու կրեատիվ էին։ Մինչ ոմանք Երեւանի փողոցներում ծաղիկներ ու բացիկներ էին բաժանում կանանց, Վանաձորում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները կանանց գեղեցկացնելու ակցիա էին կազմակերպել․ Լոռվա թեկնածուներ Կարեն Կարապետյանն ու Արկադի Համբարձումյանը Վանաձորի կենտրոնի բոլոր վարսավիրանոցներում բաց դռների օր էին հայտարարել, որ վանաձորցի կանայք անվճար հարդարվեն։Գեղեցկության սրահների ծառայություններից օգտվողներին հատուկ տեղեկացնում էին, որ ակցիայի հեղինակները նշված պատգամավորներն են։
 
Ուշագրավ է, որ այս ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգայինով առաջադրված Վահրամ Բաղդասարյանը նույնքան «կնամեծար» չէր գտնվել, որքան իր թիմակիցները»։
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին