Կարևոր իրադարձություններ

Նորատուսցի Ալիկի թիկնապահն ու եւս մեկ անձ ազատ են արձակվել. սպանվածի մայրը չի բողոքում armtimes.com

06 Փետրվար, 2017 19:50
Նորատուսցի Ալիկի թիկնապահն ու եւս մեկ անձ ազատ են արձակվել. սպանվածի մայրը չի բողոքում armtimes.com

armtimes.com-ի  տեղեկություններով, 2016 թ.-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով ձերբակալված քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի թիկնապահ Արմեն Գասպարյանը (մականունը՝ Բդո) եւ Չարբախցի Գեղամի ընկեր Արտակ Նազարյանը գրավի դիմաց ազատ են արձակվել:

Նրանք, հիշեցնենք, մեղադրվում են նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու, առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար։

Իսկ գործով մյուս մեղադրյալներ՝ քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի, Չարբախցի Գեղամի եւ ընկերոջ՝ Ռուբեն Խաչատրյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է:

Մանրամասն՝ կարդալ այստեղ 

 

Լրահոս

Դիտել ավելին