Կարևոր իրադարձություններ

Որոշված է` ՀՀԿ-ի քարոզարշավը անձամբ վարչապետն է անցկացնելու. «Փաստ»

25 Հունվար, 2017 07:20
Որոշված է` ՀՀԿ-ի քարոզարշավը անձամբ վարչապետն է անցկացնելու. «Փաստ»

«Փաստի» տվյալներով` արդեն որոշված է` Հանրապետական կուսակցության քարոզարշավը ղեկավարելու է վարչապետ Կարեն Կարապետյանը` անձամբ շրջելով ողջ հանրապետությունով ու հանդիպելով ժողովրդի հետ:
Սակայն, նա կուսակցության առջև պայման է դրել. ՀՀԿ ցուցակներում օդիոզ, կրիմինալ, չսիրված դեմքեր չպետք է լինեն: Պետք է լիսկաներ, մհերներ, շմայսներ չլինեն: 
ՀՀԿ վերնախավը համաձայնել է այս պայմանին: Անկախ նրանից, թե վարչապետը համամասնական ցուցակում կընդգրկվի, թե ոչ` Կարեն Կարապետյանը կգլխավորի քարոզարշավը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին