Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է ասել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին։
«Ռոնալդուն մրցաշրջանում խփում է 50-55 գոլ, եւ ինչպե՞ս նա կարող է մարդ լինել այդքանից հետո։ Հարկավոր է տեսնել Կրիշտիանուին մարզումների ժամանակ։ Նույնիսկ դրանց ժամանակ նա ձգտում է գոլեր խփել եւ հաղթել։ Նա ունի պատճառ նման կերպով աշխատել շարունակելը. դա Մեսսիի հետ մրցակցություն է։
Նրա այդպիսի արդյունավետությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռոնալդուն միշտ ձգտում է մրցակցից նվազագույնը մեկ գոլ ավելին խփել»,- Զիդանի խոսքը մեջբերում է «C+»-ը։