Կարևոր իրադարձություններ

Չինացի տնօրենը ստիպում է կին աշխատակիցներին յուրաքանչյուր առավոտ համբուրվել իր հետ (լուսանկարներ, տեսանյութ)

13 Հոկտեմբեր, 2016 13:18
Չինացի տնօրենը ստիպում է կին աշխատակիցներին յուրաքանչյուր առավոտ համբուրվել իր հետ (լուսանկարներ, տեսանյութ)

Պեկինում գործող ընկերություններից մեկի տնօրենը (անունը չի նշվում) քննադատության է ենթարկվել, երբ հայտնի է դարձել, որ տղամարդը ստիպում է իգական սեռի բոլոր աշխատակիցներին ամեն օր համբուրել իրեն:

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, տնօրենի կարգադրությամբ իգական սեռի բոլոր աշխատակիցներն ամեն առավոտ շարք են կանգնում ու, հերթով մոտենալով ղեկավարին, համբուրում նրա շուրթերը:

Image result for Chinese Boss Forces Female Employees to Kiss Him Every Morning

Տղամարդու խոսքով՝ ամենօրյա համբույրները բարելավում են տնօրենի ու աշխատողների միջև փոխհարաբերություններն ու ընդհանուր աշխատանքային մթնոլորտը:

 

Image result for Chinese Boss Forces Female Employees to Kiss Him Every Morning

Աղբյուրը մանրամասնում է, որ համբույրի պարտադիր «ծեսն» իրականացվում է յուրաքանչյուր օր՝  ժամը 09:00-09:30-ը:

 

Ըստ չինական ԶԼՄ-ների՝ կանայք պարտադրաբար են համբուրում տնօրենին իրենց աշխատանքը չկորցնելու համար: Նշվում է, որ առ այսօր աշխատակցուհիներից միայն 2-ն են հաստատակամ հրաժարվել տնօրենի առաջարկից ու ազատվել աշխատանքից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին