Կարևոր իրադարձություններ

Քարդաշյանների ընտանիքը ընդգրկվել է մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում

08 Հոկտեմբեր, 2016 00:30
Քարդաշյանների ընտանիքը ընդգրկվել է մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում

Vanity Fair պարբերականը հրապարակել է մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակը, որում գործարարների և քաղաքական գործիչների հետ միասին հայտնվել են նաև մշակույթի և շոուբիզնեսի ներկայացուցիչներ:

Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց հարյուրակը եզրափակում է Քարդաշյանների աստղային ընտանիքը: Կինոյի և երգարվեստի ոլորտի ներկայացուցիչներից վարկանշային աղյուսակում ընդգրկվել են նաև երգչուհի Թեյլոր Սվիֆթը (18-րդ տեղ), դերասանուհիներ Ջենիֆեր Լոուրենսը (28-րդ տեղ), Էմի Շումերը (35-րդ տեղ),  Սքարլեթ Յոհանսոնը (74-րդ տեղ), երգչուհի Ադելը (47-րդ տեղ), դերասան Քրիս Պրետը (67-րդ տեղ): Իսկ երգչուհի Բեյոնսեն հայտնվել է առաջին տասնյակում:

Ամենաազդեցիկ մարդկանց առաջատար տասնյակն այսպիսի տեսք ունի`

 

1.Ջեֆ Բեզոս` Amazon-ի հիմնադիրը

 

2.Մարկ Ցուկերբերգ` Facebook-ի հիմնադիրը

3.Էվան Շպիգել` Snapchat-ի հիմնադիրը

4.Բոբ Այգեր` The Walt Disney ընկերության ղեկավար

5.Իլոն Մասկ` SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիրը

6.Ռիդ Հասթինգսը` Netflix ծառայության հիմնադիրը

7.Տրևիս Կալանիկ` Uber-ի հիմնադիրը

8.Ռուպերտ Մերդոկ` ձեռնարկատեր և մեդիամագնատ

9.Ժեն Լուի և Չենգ Վեյ` Uber-ի չինական համարժեք Didi Chuxing-ի հիմնադիրները

10.Բեյոնսե

 

Լրահոս

Դիտել ավելին