Կարևոր իրադարձություններ

Ազատություն Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին և մյուս քաղբանտարկյալներին

21 Սեպտեմբեր, 2016 13:10
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
Ազատություն Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին և մյուս քաղբանտարկյալներին

20-րդ դարում Անկախ պետության հռչակմամբ այդ տարածքի բնակիչները հայտնում են քաղաքակիրթ աշխարհին, որ այլևս հանդես են գալու որպես պատասխանատու քաղաքացիներ, որոնք ունակ են կայացնելու քաղաքակիրթ աշխարհին բնորոշ արժանապատիվ և օրինական որոշումներ:

Անկախ պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ նրա բնական, մարդկային, մշակույթային ռեսուրսներն օգտագործվում են որևէ խմբի կողմից հանուն իր շահերի:

Եվ նման պետությունը վեր է ածվում այդ խմբի կալվածքի, իսկ այդ կալվածքում բնակվողները դառնում են հպատակներ:

Առայժմ չենք կարողացել Հայաստանի Հանրապետությունը դարձնել Անկախ պետություն:

Հաջողություն եմ մաղթում այդ գործում բոլորին, ովքեր չեն հաշտվում հպատակ լինելուն և ձգտում են դառնալ, ապրել և մնալ քաղաքացի:

Ազատություն Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին և մյուս քաղբանտարկյալներին:

 

Լրահոս

Դիտել ավելին