"Այսպիսով երկար "պրպտումներից" հետո վերջապես բացահայտվեց ՀՀ ոստիկանների կողմից ՀՀ քաղաքացներին ծեծելու պատճառը, շարժառիթը. բռնությունների, ծեծի ենթարկելու միջոցով հաղթահարում են իրենց սթրեսը։
Այս "հայտնագործությունը" նախ պետք է որպես մեր հայրենի գիտության նվաճում գրանցել հայկական իրավագիտության և հոգեբանության ոսկե էջերում։
Երկրորդ, փակել սթրեսի կենտրոնը, և այս նորագույն մեթոդը լայնորեն տարածել աշխարհում, կիրառել Եվրոպական երկրներում, տպագրել աշխարհում ամենահայտնի գիտական ամսագրերում, արժե նաև պատենտավորել հեղինակային իրավունքը։ Արժե այս մասին հանրային հեռուստաընկերությամբ հատուկ ներկայացնի Սերժ Սարգսյանը՝ Արմենիկումի հայտնագործության մասին նրա առաջին խոսքից հետո սա կլինի նրա երկրորդ նշանակալից խոսքը։ Պետք է հասնել նաև Սերժ Սարգսյանին, ՀՀ ոստկանապետին, ՀՀ գլխավոր դատախազին կամ թեկնածուին Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչումի շնորհելուն, բայց ավելի արժանի կլինեն՝ Օքսֆորդի համալսարանից ստանան։
Անհապաղ փոփոխել հոգեբանության, իրավաբանության և իրավագիտության գործող կրթական ծրագրերը և համապատասխանեցնել այս նոր առաջադեմ չափորոշիչներին"