Կարևոր իրադարձություններ

«Վանաձորում պաշտոնակռիվ է, այդ աթոռը գրավել են հանրապետականները»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

15 Նոյեմբեր, 2016 14:50
«Վանաձորում պաշտոնակռիվ է, այդ աթոռը գրավել են հանրապետականները»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վանաձորում ավագանու նիստերի բոյկոտելու արդյունքում քվորում չապահովելու պատճառով առաջացած իրավիճակին, նշեց․ «Քաղաքապետը չի կարողանում նիստեր գումարել, որովհետև չունի և եթե չունի մեծամասնություն, ուրեմն չի կարող լինել քաղաքապետ, հետևաբար պետք է հրաժարական տա։ Եթե հրաժարականի դիմումը չի ներկայացվում, ուրեմն պարզ մի տրամաբանություն կա, որ դա ուղղակի պաշտոնակռիվ է, այդ աթոռը գրավել են հանրապետականներով և որևէ կերպ չեն ուզում զիջել։ Եթե իրենք գտնում են, որ ունեն մեխծամասնություն և Վանաձորի կառավարման իրավունքն իրենցն է, թող նիստեր գումարեն ու աշխատեն»։

Խոսելքվ Արթուր Բաղդասարյանի՝ օրերս արված հայտարարությանը, որում վերջինս միասնական ազգային համաձայնության վանաձորյան մոդելի ստեղծում էր առաջարկում, Մարուքյանը նշեց․ «Հայտարարությունն ուղղակի գաղափար է եղել և ես չեմ կարող մեկնաբանել այն։ Այս պահին երեք քաղաքական ուժերը բոյկոտում են և լավագույն լուծումը չընտրված կամ նման ձևով ընտրված քաղաքապետի հրաժարականն է»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք երեք ամիս անց քվորում չապահովվեռլու պատճառով գործող ավագանու լուծարումից հետո նոր ավագանու ձևավաորմամբ Վանաձորում ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ստորագրված հուշագրին հակառակ քվեարկած և գործող քաղաքապետ Ասլանյանին աջակցած մարդկանց ինքնության պարզման հարցը երկրորդ պլան կմղվի, Մարուքյանը պատասխանեց․ «Հիմա էլ է այդ հարցը երկրորդ պլան մղված, որևէ մեիկն հետաքրքիր չէ, թե դրանք ովքեր են։ Միայն ՀՀԿ-ին է հետաքրքիր, որն էլ կարող է այդ մարդկանց հրավիրել նիստի և քվորում ապահովել, բայց չի կարողանում անել»։

Մարուքյանը նկատեց, որ առաջին անգամ քաղաքական հուշագրի դեմ գնացած և Ասլանյանի օգտին քվեարկած ամդամներն այժմ չեն աջակցում նրան, քանի որ առաջին անգամ դեմ են գնացել պայմանավորվածությանը ճնշումների հետևանքով։

 

Լրահոս

Դիտել ավելին