Կարևոր իրադարձություններ

Կիսելյովը Հայաստան է ժամանել կարևոր առաքելությամբ. նա այսօր հարցազրույց կվերցնի Սերժ Սարգսյանից. «Հրապարակ»

15 Նոյեմբեր, 2016 09:50
Կիսելյովը Հայաստան է ժամանել կարևոր առաքելությամբ. նա այսօր հարցազրույց կվերցնի Սերժ Սարգսյանից.  «Հրապարակ»

Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են «Գրիբոյեդով ակումբի» «հայր», հայոց տաքսիստների մեծ բարեկամ, «Ռոսիա-1»-ի «Վեստի» ծրագրի տնօրեն, Կրեմլի խոսափող Դմիտրի Կիսելյովին:

«Հրապարակ»-ի տեղեկություններով` նա այս անգամ Հայաստան է ժամանել կարեւոր առաքելությամբ. սահմանում լարվածության, ադրբեջանական զորավարժությունների ֆոնին նա այսօր հարցազրույց կվերցնի Սերժ Սարգսյանից: Խնդիրը ոչ միայն գեոքաղաքական հարցերի շուրջ ՀՀ նախագահի կարծիքը լսելն է, այլ նաեւ պարիտետ պահելը, քանի որ Կիսելյովը վերջերս հարցազրույց էր վերցրել Ալիեւից, որը, ի շարս այլ «էկզոտիկ» մտքերի, չէր բացառել Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, իհարկե՝ «տարածքների հետվերադարձի լույսի ներքո», իսկ Ղարաբաղին էլ «խոստացել» էր ինքնավար հանրապետության կարգավիճակ` Ադրբեջանի «լույսի ներքո»:

Ի դեպ, հիշեցնենք․ օրեր առաջ տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ համանախագահները մտադրություն ունեն մեկ ամսից Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նստաշրջանում կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում, եւ Թրամփի ընտրության եւ փոփոխվող խաղի այս օրերին Ռուսաստանն ստուգում է իր եւ Կիսելյովի «պարկուճները»:

 

Լրահոս

Դիտել ավելին