Կարևոր իրադարձություններ

«Իսկ բյուջեն և հարկերն ինչի՞ համար են»․ Լևոն Զուրաբյանը՝ քաղաքացիներից 1000 դրամ գանձելու մասին (տեսանյութ)

14 Նոյեմբեր, 2016 16:20
«Իսկ բյուջեն և հարկերն ինչի՞ համար են»․ Լևոն Զուրաբյանը՝ քաղաքացիներից 1000 դրամ գանձելու մասին (տեսանյութ)

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գտնում է, որ զոհված և վիրավոր զինծառայողների աջակցության հարցերը պետք է լուծի պետական բյուջեի միջոցով, ոչ թե քաղաքացիներից գումար գանձելով։ «Սա քերթման համակարգ է»,- նշեց Զուրաբյանը։ Պատասխանելով Shabat.am-ի հարցին, թե արդյոք նման օրինագծերը նախադեպեր չեն հանդիսանա, որպեսզի հետագայում դարձյալ փորձ կատարվի այլ կարևոր խնդիրներ լուծելու նպատակով ևս քաղաքացիներից գումարներ գանձել, Զուրաբյանը նշեց․ «Ամեն մի կենսական նշանակություն ունեցող խնդրի համար կարող են այսպիսի մի ֆոնդ, լրացուցիչ վճարներ սահմանել։ Այդ դեպքում պարզ չի լինում, իսկ բյուջեն ինչի՞ համար է, հարկերն ինչի՞ համար են»։

 

Լրահոս

Դիտել ավելին