Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիների աշխատավարձերից ամսական կպահվի 1000 դրամ. Վիգեն Սարգսյանը ԱԺ-ին ներկայացրեց նախագիծը (տեսանյութ)

14 Նոյեմբեր, 2016 13:45
Քաղաքացիների աշխատավարձերից ամսական կպահվի 1000 դրամ. Վիգեն Սարգսյանը ԱԺ-ին ներկայացրեց նախագիծը (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ առաջարկվում է հատուցում վճարել այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողությունների, շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին