Կարևոր իրադարձություններ

Գազի պայթյուն՝ Երևանի «Կասկադ» համալիրի շենքերից մեկում

10 Հոկտեմբեր, 2015 23:24
Գազի պայթյուն՝ Երևանի «Կասկադ» համալիրի շենքերից մեկում

Երևանի «Կասկադ» համալիրի շենքերից մեկում բնակարանի հրդեհը բռնկվել է գազի կուտակման պատճատռով տեղի ունեցած պայթյունից: Ինչպես տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, պայթյունի հետևանքով կոտրված պատուհանի ապակին վնասել է բնակիչներից մեկի թևը:

Հոկտեմբերի 10-ին, ժամը 21.16-ին նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կասկադ» համալիրում՝ Թամանյանի արձանի մոտակայքում, բնակարան է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտկան հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման և օպերտիվ խմբերը:

 

Լրահոս

Դիտել ավելին