Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի ռեփեր Էմինեմը նվեր է արել իր 10 տարեկան երկրպագուին

10 Հոկտեմբեր, 2015 19:22
Ամերիկացի ռեփեր Էմինեմը նվեր է արել իր 10 տարեկան երկրպագուին

Թիջեյ Սթայների ծնողները Էմինեմի սոցկայքում իրենց որդու լուսանկարն են հրապարակել երկրպագուին ուղղված նամակի հետ միասին:

«Իմ անունը Թիջեյ Սթայներ է: Ես ոտքի պրոթեզ եմ կրում: Սրանք իմ՝ «Էմինեմի ոտքերն են» (պրոթեզի վրա ռեփերի դեմքն է նկարված»: Ես շատ կուզեի, որ Էմինեմը տեսներ դրանք: Շնորհակալություն»,- գրել է Թիջեյը:

Տեսնելով այս լուսանկարը Էմինեմը չկարողացավ անտեսել այն և շուտով պատասխանեց հաղորդագրությանը: Երգիչը ոչ միայն շփվեց տղայի հետ սոցցանցում, այլև ուղարկեց նրան իր նոր Recovery ալբոմը՝ իր ստորագրությամբ և մակագրությամբ. «Թիջեյի համար: Ես տեսա քո լուսանկարը և կարդացի քո հաղորդագրությունը: Շնորհակալ եմ աջակցությանդ համար»:

Поклонник Эминема

 

Լրահոս

Դիտել ավելին