Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    565
    573

  • RUB

    8,08
    8,33

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Տարոն Մարգարյանը հանդիպել է Տալլինի քաղաքապետի տեղակալի հետ (լուսանկարներ)

10 Հոկտեմբեր, 2015 15:15
Տարոն Մարգարյանը հանդիպել է Տալլինի քաղաքապետի տեղակալի հետ (լուսանկարներ)

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի քաղաքապետի տեղակալ Միխայիլ Կիլվարտի հետ հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ողջունելով հյուրին և համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունն ու ներկայում ընթացող զարգացման ծրագրերը` քաղաքապետն ընդգծել է, որ Երևանը կարևորում է ակտիվ համագործակցությունն այլ քաղաքների հետ` քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման և համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

«Երևանն այսօր աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ ունի լավ հիմքերի վրա դրված գործընկերային հարաբերություններ և, վստահ եմ, որ Տալլինի հետ ևս կարող ենք ձևավորել փոխշահավետ գործակցություն: Երևանն այսօր դինամիկ զարգացող քաղաք է, և ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը լավ հնարավորություն է ընձեռում զարգացնելու նաև գործարար հարաբերությունները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար` Տալլինի քաղաքապետի տեղակալ Միխայիլ Կիլվարտը շնորհավորել է Երևանի քաղաքապետին «Էրեբունի-Երևան» տոնի առթիվ ու նշել, որ տպավորված է Երևանի արտաքին տեսքով և ինքնատիպ հմայքով: Անդրադառնալով երկու քաղաքների հնարավոր համագործակցությանը` Տալլինի փոխքաղաքապետը բարձր է գնահատել քաղաքային տնտեսության կառավարման հարցում Տարոն Մարգարյանի մոտեցումներն ու վստահեցրել, որ Տալլինը ևս պատրաստակամ է ընդլայնել փոխշահավետ գործակցությունը Երևանի հետ: 
«Ձեր մոտեցումները քաղաքային տնտեսության կառավարման հարցում իսկապես ողջունելի են, և վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը` երկու երկրների մայրաքաղաքների միջև բազմոլորտ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ: Փոխգործակցության հնարավորություններ կան ինչպես տնտեսական ծրագրերի իրականացման, այնպես էլ կրթական, մշակութային ոլորտների ու զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Պետք է անկեղծ ասեմ, պարոն քաղաքապետ, որ իսկապես հաճելի է գտնվել Երևանում: Ձեր մայրաքաղաքի գեղեցկությանն ու ջերմությանն այս օրերին գումարվել է նաև տոնական շունչը, ինչը զգում ես քաղաքի յուրաքանչյուր անկյունում, և դա շատ գրավիչ է»,- նշել է Միխայիլ Կիլվարտը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին