Կարևոր իրադարձություններ

Այս եվրասիական համերաշխությո՞ւնն է, որ փրկելու է Հայաստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին Կրեմլի գաղութային կախվածությունից

15 Սեպտեմբեր, 2016 14:04
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
Այս եվրասիական համերաշխությո՞ւնն է, որ փրկելու է Հայաստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին Կրեմլի գաղութային կախվածությունից

Ելնելով արտաքին և ներքին քաղաքականության միջև տրամաբանական կապի, փոխկապակցվածության վերաբերյալ աքսիոմատիկ դրույթից, արձանագրում ենք. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ համաձայնությունը ստորագրած ԱԺ խմբակցությունները Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամագրման օգտին քվեարկած կուսակցություններն են` ՀՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ:
Այս եվրասիական համերաշխությունն է, որ փրկելու է Հայաստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին Կրեմլի գաղութային կախվածությունից???
Կամ արդյոք մի Միության մեջ, որի հիմնադիր անդամ երկրներում/ ՌԴ, Բռլոռուս, Ղազախստան/ ազատ և արդար ընտրություն ասածը, ժողովրդավարություն ասածը, իրավունքի գերակայության սկզբունք ասածը, մարդու իրավունքների ողջ համակարգը ոչնչացված է, ինչպես է հնարավոր խոսել ազատ և արդար ընտրությունների անցկացման շուրջ համաձայնության հնարավորության մասին:

Կողմ ըլլալ Եվրասիական միությանը` իմա պետության գաղութացմանը Կրեմլի կողմից, և կողմ ըլլալ ազատ և արդար ընտրություններին, ըլլական պյան չի` կարճ միացում է տալիս...

 

Լրահոս

Դիտել ավելին