Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենաթանկ օղիները (լուսանկարներ)

07 Սեպտեմբեր, 2016 22:16
Աշխարհի  ամենաթանկ օղիները (լուսանկարներ)

Օղին թորած հեղուկ է, որը պատրաստվում է ֆերմենտացված հացահատկեղենից, կարտոֆիլից կամ մրգերից: Այս խմիչքն անշուշտ թույլերի համար չէ: Կան այնպիսի մարդիկ, ովքեր այնքան են սիրում օղի, որ պատրաստ են մեծ փողեր ծախսել մի շիշ ընտիր օղի վայելելու համար: Դատելով գնապիտակներից` այս թանկարժեք խմիչքները պիտի որ ամենալավը լինեն: Այսպիսով, որո՞նք են աշխարհի ամենաթանկ օղիները:

1. Միլիարդատիրոջ օղի

Billionaire Vodka

Հանգիստ եղեք, այս խմիչքը միլիարդ դոլար չարժի: Թեպետ գինն ու անունը ամբողջովին չեն համապատասխանում,«Միլիարդատիրոջ օղին» դեռևս համարվում է աշխարհի ամենաթանկ օղին: Դրա մի շիշն արժե 3.7 միլիոն դոլար:«Միլիարդատիրոջ օղին» մեծահամբավ Լեոն Վեռեսի ստեղծագործությունն է: Ոչ ոք չգիտի խմիչքը թրմելու և պատրաստելու ճշգրիտ եղանակը, սակայն հայտնի է, որ պատրաստման ընթացքում լուծույթը լցվում է միլիոն դոլար արժողությամբ ադամանդների վրա: Բուն խմիչքից բացի` այն շիշը, որի մեջ լցվում է խմիչքը, ասես արվեստի գործ լինի: Զարդարված սվարովսկի բյուրեղապակիներով և մոտ 3,000 ադամանդներով` «Միլիոնատիրոջ օղին» հիացմունքի իսկական առարկա է: Սքանչանալով շշի գեղեցկությամբ` չմոռանաք խմել օղին: Ի վերջո ձեզ հենց դա է պետք, այնպես չէ՞:

2. Ռուս-բալթյան օղի

Russo-Baltique Vodka

Այս օղին արժե 1.35 միլիոն դոլար: Անպայման արժե տեսնել և փորձել այս խմիչքը: Այս խմիչքի շիշը ևս գրավիչ է: Շշի կափարիչը դեղին ու սպիտակ ոսկուց է, իսկ կափարիչի վրա ռուսական կայսրությունը խորհրդանշող արծիվն է պատկերված: Հատուկ նախատեսված լինելով խմիչքի մեծահարուստ գիտակների, բիզնեսմենների, Ռուսաստանի վերնախավի համար` այն առաջին անգամ մատուցվել է Մոնակոյում: Արքայազն Ալբերտը առաջինն էր, ով մի շիշ ստացավ այս օղուց: Նա ստացավ այն իբրև անակնկալ և ստիպված չէր ոչ մի կոպեկ վճարել դրա համար: Չէի՞ք ուզի արդյոք հայտնվել նրա տեղում:

3. Դիվա պրեմիում օղի

DIVA Premium Vodka

Այս օղին նույնպես բավականին թանկ հաճույք է: Ի տարբերություն նախորդ երկու ապրանքատեսակների` այս օղու գինը պայմանավորված է թորման և պատրաստման մանրակրկիտ մեխանիզմներով: Այն արժե 1 միլիոն ԱՄՆ դոլար: Բայցևայնպես շիշը ևս աչքի է ընկնում իր արտաքին տեսքով:

4. Բելվեր Բեըրս Բելվեդեր օղի

Belver Bears Belvedere Vodka

Թեպետ այս օղին նախորդներից ավելի էժան է (7,240 դոլար0, այն հասու չէ ամեն մեկին: Այս օղին առաջին անգամ ներկայացվել է Ֆրանսիայում` հեղինակավոր Կաննի կինոփառատոնի ժամանակ: Այն մատուցվել է միայն մի քանի երջանիկների, ում հաջողվել էր VIP տեղերում նստել: Բանն այն է, որ այս օղու շիշը արջի ձև ունի և պատրաստված է օրգանական ապակուց:

5. Օվալ օղի

Oval Vodka

Թեպետ այս օղու շշի օվալ ձևը բավականին գեղեցիկ տեսք է հաղորդում նրան, ձեզ ավելի կզարմացնեն մեծաթիվ սվարովսկի բյուրեղապակիները, որոնցով պատված է շիշը: Սա աշխարհի ամենաընտիր ալկոհոլային խմիչքի և ամենաշլացուցիչ զարդի համադրությունն է, որ երբևէ տեսել եք: Սակայն այս օղուց գնելուց առաջ հիշեք, որ ձեր քսակից կպակասի 6,922 դոլար:

6. Իորդանով օղի

 Iordanov Vodka

Այս տեսակի օղիների ցանկում կան հարաբերականորեն էժան տեսակներ, որոնց գինը տատանվում է104 և 117 դոլարի միջև: Բայց դրանց մեջ կա մի բավականին թանկ տեսակ, որն արժե ոչ պակաս, քան4,150 դոլար: Մի լիտրանոց շիշը զարդարված է14,000 սվարովսկի բյուրեղապակիներով: Այն հաստատ կգրավի հարուստների ուշադրությունը:

7.Սվարովսկի Սթադիդ Ըլայզ

Swarovski-Studded Alize Limited Edition

Ի՞նչը կարող է սիրո ավելի լավ ապացույց լինել, քան «Սվարովսկի Սթադիդ Ըլայզը», որի արժեքն է 2,000դոլար: Երբ այն սահմանափակ քանակությամբ ներկայացվեց 2007 թ.-ին, այն համարվեց ամենամեծ նվերը, որ կարելի է մատուցել սիրելիին: Ո՞վ չէր հրճվի` նվեր ստանալով սվարովսկի բյուրեղապակիներով զարդարված այս շիշը, որը լցված են վարդի թերթիկների, ելակի և ֆրանսիական օղու յուրատեսակ համադրությամբ: Իհարկե նվերի գինը չէ կարևոր, բայց ինչու՞ չտալ թանկարժեք նվեր:

8. Աբսոլյուտ Կրիստալ

Absolut Crystal

Սքոքսբերգի և Սմարթի համագործակցության շնորհիվ սպառողին ներկայացվեց «Աբսոլյուտ»ապրանքատեսակի ամենահիանալի նմուշը` «Աբսոլյուտ Կրիստալը»: Շշերը պատրաստվում և դրվագվում են Շվեդիայի տաղանդավոր ապակեգործների կողմից: Այս օղին ևս արտադրվում է սահմանափակ քանակությամբ (միայն 800 շիշ): Եթե հանկարծ դրանցից մեկը խանութում տեսնեք և ցանկանաք գնել, պատրաստ եղեք վճարել դրա համար 1,000 դոլար:

9. Մագնում Գրեյ Գուսի Օղի

Magnum Grey Goose Vodka

Գրեյ Գուսին հաջողվել է ստեղծել «Մագնում Գրեյ Գուսի» օղին: Այն հաստատ կգրավի խմիչքից հասկացողների ուշադրությունը: Շշի վրա պատկերված է թռչուն, իսկ շիշն էլ տեղադրված է վանդականման տուփի մեջ: Եթե հափշտակված եք այս օղու շքեղ տեսքով և կուզենայիք փորձել այն, ապա իմացեք, որ այն արժե ոչ պակաս, քան 815 դոլար:

10. Բելվեդեր օղի

Belvedere Vodka

«Բելվեդեր» օղին ստեղծվել է Կաննի կինոփառատոնի պաշտոնական հովանավորի կողմից: Այն ստեղծվել է հատուկ 2011 թ.-ի Կաննի փառատոնի համար: Շշի դիզայները աշխարհահռչակ դիզայներ Ռոք Սայն Լաբե Դուն է: Մի շշի արժեքն է 800 դոլար: Մեր ցուցակում այս օղին զբաղեցնում է վերջին հորիզոնականը:

Օղին համարվում է ամենաթունդ ալկոհոլային խմիչքներից մեկը: Այս ցուցակի օղիները թունդ լինելուց բացի նաև բավականին թանկ են:

 

Լրահոս

Դիտել ավելին