Կարևոր իրադարձություններ

Պայքարելու ենք, որպեսզի ոսկե մեդալը վերադարձնենք Հայաստանին. մարզիչ (տեսանյութ)

06 Սեպտեմբեր, 2016 17:04
Պայքարելու ենք, որպեսզի ոսկե մեդալը վերադարձնենք Հայաստանին. մարզիչ (տեսանյութ)

Հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, Ռիոյի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձան  Ռիոյի օլիմպիական խաղերի արդյունքներին:

Անդրադառնալով Միհրան Հարությունյանի գոտեմարտին,Լևոն Ջուլֆալակյանը ասաց, որ բոլորի համար պարզ էր, որ այն անարդար էր տեղի ունեցել:

«ՀԱՕԿ-ը լուրջ, հետևողական քայլեր է ձեռնարկել, որ արդարացի լուծում ստանա այս ամենը: Ամեն ինչ կվորոշի միջազգային սպորտային դատարանը՝ անցնելով բոլոր փորձաքնությունները: Հուսանք, որ արդարացին լուծումը կստացվի»,-ասաց նա:

Միհրան Հարությունյանի մարզիչ Սամվել Գևորգյանը ասաց, որ Միհրան Հարությունյանը չորս տարի է, ինչ Հայաստանում: «Նա ամենաբարձր որակներով պատրաստ էր օլիմպիական խաղերին: Այս մրցաշարին ինքն ընդհանրապես ոչ մի բացթողում չի ունեցել»,-ասաց նա՝ հավելելով, որ անարդար և անբարո կերպով անցկացվեց մրցաշարը: 

«Հիմա խորհրդակցել ենք, և փորձելու ենք ամեն ինչ անել, եթե հնարավոր է, կարողանանք մեդալը հետ բերել, պայքարելու ենք, որ ոսկե մեդալը վերադարձնենք Հայաստանին»,-ասաց նա: 

Միհրան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց մարզիչներն, ղեկավարությանը հայ ազգին՝ աջակցության համար: «Հեշտ ճանապարհ չի եղել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է բողոքարկմանը, ապա նա նշեց, որ կցանկանար ոչ թե ավելի շատ մեդալը հետ բերել, այլ, որպեսզի հաջորդ անգամ «չխանգարեն մեզ կանգնել մեր տեղը, եթե մենք պատրաստ ենք դրան»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին