Կարևոր իրադարձություններ

Կադրեր, որոնցից սկսվել է լուսանկարչության պատմությունը (լուսանկարներ)

03 Սեպտեմբեր, 2016 23:16
Կադրեր, որոնցից սկսվել է լուսանկարչության պատմությունը (լուսանկարներ)

Գրեթե 200 տարի առաջ ֆրանսիացի Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսի լուսանկարով սկսվեց «տեսածի արտացոլումը»: Նրա լուսանկարը ոչ այնքան լավ որակի էր, սակայն հենց դրանով սկսվեց լուսանկարչության պատմությունը:

Այդ ժամանակից ի վեր լուսանկարչությունը սև-սպիտակից վերածվեց գունավորի, ու մարդիկ սկսեցին լուսանկարներ անել տիեզերքից, երկնքից, ծովի հատակում:

Ներկայացնում ենք լուսանկարչության պատմության մեջ առաջին լուսանկարները:

Առաջին լուսանկարը

Առաջին լուսանկարն արվել է 1826թ. Ժոզեֆ Նիսեֆորֆ Նյեպսի հետ: Այն կոչվում է «Տեսարան պատուհանից»:

Առաջին գունավոր լուսանկարը

Առաջին գունավոր լուսանկաը 1861թ. արել է անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Կլերկը:

Առաջին ֆոտոմոնտաժը

1858թ. Հենրի Պիչ Ռոբինմոնը կատարեց առաջին ֆոտոմոնտաժը՝ մի քանի նեգատիվ զուգակցելով մեկ պատկերում: Դա Fading Away-ն է՝ 5 նեգատիվից բաղկացած կոմբինացիա, որում պատկերված է աղջկա մահը տուբերկուլյոզից:

Առաջին ինքնադիմանկարը

Առաջին ֆոտոդիմանկարն աշխարհում Ռոբերտ Կոռնեկիուսի ինքնադիմանկարն է՝ 1839թ.:

Մարդու առաջին լուսանկարը

Մարդու կողմից արված առաջին լուսանկարը «Դյու Տամպլ բուլվարը» նկարն է՝ արված Լուի Դագերի կողմից 1838թ.:

Առաջին լուսանկարը տիեզերքից

Տիեզերքից առաջին լուսանկարն արվել է 1946թ. հոկտեմբերի 24-ին:

 

Լուսնի առաջին լուսանկարը

1959թ. հոկտեմբերի 7-ին առաջին անգամ լուսանկարվեց Լուսնի հակառասկ կողմը:

Առաջին աերոֆոտոլուսանկարը

Առաջին աերոֆոտոլուսանկարի (1858թ.) հեղինակն է ֆրանսիացի գյուտարար Գասպար Տուրնաշը: Նա օդապարիկից լուսանկարել է Փարիզը:

Ռենտգենյան առաջին լուսանկարը

Առաջին ռենտգենյան լուսանկարն արվել է Վիլհելմ Ռենտգենի կողմից 1895թ.:

Առաջին ստորջրյա լուսանկարը

Հեղինակ՝ Ուիլյամ Թոմփսոն, 1856թ.:

Առաջին ստորջրյա գունավոր լուսանկարը

Առաջին ստորջրյա գունավոր լուսանկարն արվել է Մեքսիկական նեղուցում Լոնգլի Չառլզ Մարտինի կողմից 1926թ.:

Երկրի առաջին գունավոր լուսանկարը

Արված է 1972թ. «Ապոլլոն-17»-ի անձնակազմի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին