Կարևոր իրադարձություններ

Թող գիտելիքի աշխարհ տանող ուղիները ձեզ առաջնորդեն նորանոր բարձունքներ՝ ի նպաստ մեր երկրի

01 Սեպտեմբեր, 2016 12:39
Հեղինակ՝ Արմեն Ուլիխանյան
Թող գիտելիքի աշխարհ տանող ուղիները ձեզ առաջնորդեն նորանոր բարձունքներ՝ ի նպաստ մեր երկրի

Սիրելի՛ աշակերտներ, մանկավարժներ, կրթության բնագավառի հարգարժան ներկայացուցիչներ.
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Դպրոցական զանգի խորհրդանշական ղողանջներով այսօր վերստին ազդարարվում է գիտելիքի հանդեպ հայերիս ունեցած անսահման սերն ու նվիրումը, որով մարմին ու հոգի են առնում մեր բազմադարյան արժեքները՝ ամբողջացնելով ազգի դիմագիծը:
Արգասավոր ու արդյունավետ ուսումնական տարի եմ մաղթում բոլորին:
Թող գիտելիքի աշխարհ տանող ուղիները ձեզ առաջնորդեն նորանոր բարձունքներ՝ ի նպաստ մեր երկրի, մեր սիրելի Երևանի և հարազատ Նոր Նորքի:

 

Լրահոս

Դիտել ավելին