Կարևոր իրադարձություններ

Կասկած չունեմ սա կհասնի պարոնայք Մարուքյաններին

30 Օգոստոս, 2016 12:53
Հեղինակ՝ Վիլեն Գաբրիելյան
Կասկած չունեմ սա կհասնի պարոնայք Մարուքյաններին

Բարի լույս Հայեր ջան: Այս քաղաքական բանավեճը անխուսափելի է, ինչը, ի դեպ , այդքան էլ վատ չէ: 
Կասկած չունեմ սա կհասնի պարոնայք Մարուքյաններին:

Ուրեմն, երեկ մի հարցազրույց եմ լսել, որտեղ գրեթե բաց տեքստով ասվում է, որ Վանաձորում շռնդալից հաղթանակ է տանելու «Լուսավոր Հայաստանը», իսկ «Քաղաքացիական պայմանագիր»(անունը իհարկե չի տրվել), դա իմանալով հանդերձ, Վանաձորում, առաջադրելով իր սեփական ցուցակը, իշխանության ջրաղացին ջուր է լցնում և ուղղակի ձայն փախցնելու նպատակ է հետապնդում, որպեսզի ՀՀԿին օգնի վերարտադրվել: 
Ստորև գրվածս քննադատություն չէ, դեռ իհարկե :) և ոչ էլ "մեր պատասխանն է Չեմբերլենին", սա ուղղակի փաստերի արձանագրում է.
1. «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժ է, որը ունի իր քաղաքական բավականին ծանրակշիռ կապիտալը և հսկայական պոտենցիալ` իրագործելու իր ծրագրերը, այդ պատճառով, չմասնակցելը ՏԻՄ-ի ընտրական գործընթացին, որպեսզի նյութականացնենք այդ կապիտալը, ուղղակի կլիներ աբսուրդ` անկախ տեղային քաղաքական կոնյուկտուրաներից:
2. Ասել, որ Վանաձորում միանշանակ կրելու է այս կամ այն ուժը, նշանակում է` բացառապես չտիրապետել Վանաձորյան անցուդարձին, Հայաստանյան քաղաքական դաշտի կոնյուկտուրաներին և ընդդիմադիր դաշտում առկա վակումին:
3. Ասել, որ ՏԻՄ ընտրությունը զուտ ՏԻՄ ընտրություն է, դա համապետական մասշտաբով քաղաքական ընտրություն չէ, նշանակում է, կներեք, ընդհանրապես չզգալ և չտիրապետել առկա իրողություններին, որովհետև այն մարդը, ով ՏԻՄ մակարդակով քվեարկում է իր ՀՀԿ-ական ընկեր կամ բարեկամ Մամիկոնին, փաստացի քվեարկում է Սերժ Սարգսյանի վարչախմբին:
4. Մենք`ՔՊ-ն, պայքարում ենք համակարգի դեմ, իսկ համակարգը մարմնավորվում է անձերով, որի գլխավոր մարմնավորողը Սերժ Սարգսյանն է:
5. Մենք`ՔՊ-ն, փողոցային պայքարը համարում ենք պայքարի անբաժանելի մաս և Թավշյա Հեղափոխության կարևորագույն մեխանիզմ:
6. Եվ վերջին ամենակարևորը. ես կամ իմ ընկերներից որևէ մեկը երբեք չենք սեղմել և երբեք չենք սեղմելու Սերժի ձեռքը:

Առայժմ այսքանը: Շնորհակալություն ուշադրության համար :)

#ԴբաԼավըԱպո

նավակ Ճոճողը

 

Լրահոս

Դիտել ավելին