Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի ավստրալիական մասնաճյուղը սկսել է հետ կանչել ավելի քան 90 հազար ավտոմեքենա, որոնց ծրագրային ապահովումը նվազեցնում է վնասակար նյութերի արտանետումների ցուցանիշները, հայտնում է The Sydney Morning Herald-ը:
«Մենք ներողություն ենք խնդրում մեր գնորդներից, աշխատակիցներից, դիլերներից ու գործընկերներից հնարավոր բոլոր անհարմարությունների համար»,- ասված է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ, հայտնում է Gazeta-ն: