Շատ անգամ ճամփորդելիս դժվար է գտնել այնպիսի իրեր, որոնք օգտակար և հարմարավետ կլինեն, սակայն, միևնույն ժամանակ, քիչ տեղ կզբաղեցնեն ճամպրուկում և մեքենայում։
Fishki.net կայքը ներկայացնում է այդպիսի իրերի ցանկ, որոնք հեշտությամբ կարող են տեղավորվել մեքենայում կամ ուսապարկում, ինչպես նաև անչափ հարմար են և գեղեցիկ։
Ծալովի սիլիկոնե թերմոս-բաժակ Smash cup, որն ունի հերմետիկ փակվող կափարիչ։
Թեթև ռետինե երկարաճիտ կոշիկներ, որոնք կարելի է հեշտությամբ ծալել և տեղավորել պայուսակի մեջ։
Ունիվերսալ մարտկոց, որը կարելի է օգտագործել մեծ և փոքր մարտկոցներ պահանջող սարքերում։
Բարձ-գլխարկ, որով հարմարավետ կլինի ննջել ճանապարհին։
Ծալովի աթոռակ, որը նման է միմյանց վրա դարսած պիցցայի տուփերի։
Երկուսը մեկում. կոմբինեզոն և հարմարավետ քնապարկ։