Ըստ մեզ հասած տեղեկությունների, Հարավկովկասյան երկաթուղու դեռեւս նախկին ղեկավարության ժամանակ սկսված ճնշումները ՀԿԵ արհմիության նկատմամբ նոր թափ են ստացել: Ռուսական կազմակերպության նոր տնօրինությունը ջանք ու եռանդ չի խնայում արհմիությունը կազմալուծելու համար եւ վարչական լծակներ է գործադրում ստորաբաժանումների ղեկավարներին ու խորհուրդներն իր ազդեցության տակ բերելու համար: Արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը, ի դեպ, ընդդիմադիր «Ալյանս» կուսակցության հիմնադիրներից է: Այս արհմիությունը մի քանի անգամ ակցիաներ է արել, չի ենթարկվել նախկին տնօրենի կամայական որոշումներին, բողոքել են աշխատավարձերը չվճարելու համար եւ, փաստորեն, գլխացավանք դարձել Հարավկովկասյան երկաթուղու տնօրինության համար: