Կարևոր իրադարձություններ

Հյուրանոցային ակվարիում, որի ներսում գործող վերելակ կա (լուսանկարներ)

30 Հոկտեմբեր, 2015 22:54
Հյուրանոցային ակվարիում, որի ներսում գործող վերելակ կա (լուսանկարներ)

Բեռլինի Radisson Blu շքեղ հյուրանոցում տեղադրված է աշխարհի ամենայուրահատուկ ակվարիումներից մեկը` AquaDom-ը, որն ունի 25 մ բարձրություն:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, մոտ 1 մլն լիտր ջուր պարունակող ակվիարումը բացառիկ է նրանով, որ դրա միջով անցնում է գործող վերելակ` նախատեսված հյուրանոցի հյուրերի համար:

Սա նշանակում է, որ հյուրերին ընձեռվում է բացառիկ հնարավորություն մոտիկից տեսնելու 97 տեսակի շուրջ 1.500 ձուկ, որոնք բնակվում են հսկայական ջրային տարածությունում:

Նշվում է, որ AquaDom-ը միշտ մաքուր պահելու համար անհրաժեշտ է օրական 3-4 անգամ մաքրել այն, ինչն անում են հմուտ սուզորդները:

Աղբյուրը մանրամասնում է, որ ակվարիումի կառուցման վրա ծախսվել է մոտ 13 մլն եվրո:

 

Լրահոս

Դիտել ավելին