Կարևոր իրադարձություններ

Պարզվում է` Գալուստ Սահակյանը ավանդապաշտ, թասիբով և խանդոտ հայ տղամարդ է. «Հրապարակ»

30 Հոկտեմբեր, 2015 07:45
Պարզվում է` Գալուստ Սահակյանը ավանդապաշտ, թասիբով և խանդոտ հայ տղամարդ է. «Հրապարակ»


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որպես ավանդապաշտ եւ թասիբով հայ տղամարդ, անհեթեթ ու վարկաբեկիչ է համարում 5 ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը՝ ընտրությունների ժամանակ մատը թանաքոտելու վերաբերյալ: «Ես չեմ կարծում, որ ձեր ամուսինը կթողի, որ ձեր մատը թանաքոտեք, հետո հանձնաժողովի ինչ-որ մի տղամարդ ձեր մատը բռնի, նայի, անձնագրում կարելի է անել, բայց մարդու մարմինն իրենն է, եւ էդտեղ պետությունը որեւէ…»: Մեր լրագրողի հարցին՝ ինչ-որ վատ բան կա՞ մատը բռնելու մեջ, Գալուստ Սահակյանը պոռթկացել է. «Խա՛նդ, խա՛նդ կա, քո ամուսինը երեւի սովոր ա չխանդի, բայց մյուսները կխանդեն»:  

 

Լրահոս

Դիտել ավելին