Կարևոր իրադարձություններ

Մեկ ամիս 10 օր է մնացել ընտրություններին, բայց հստակ ձևավորված ՈՉ-ի ճակատ չեմ տեսնու

29 Հոկտեմբեր, 2015 14:43
Հեղինակ՝ Էդգար Խաչատրյան
Մեկ ամիս 10 օր է մնացել ընտրություններին, բայց հստակ ձևավորված ՈՉ-ի ճակատ չեմ տեսնու

Մի քանի օր է ինչ Մայրաքաղաքում տեսնում եմ շենքերի պատերին փակցրված հատուկ ստենդեր, որոնք նախատեսված են սահմանադրական բարեփոխումների քարոզչության հետ: Մի քանի օր է ինչ սկսվել է քարոզչության շրջանը, բայց այդ ստենդերը այդպես էլ դատարկ են մնում ու որոշ մարդիկ այդ ստենդերն օգտագործում են իրենց ընկերությունները գովազդելու համար:

Այդ ստենդերն ավելի շատ պետք են ընդդիմությանը քան իշխանությանը: Չեմ հասկանում ընդդիմադիրները ինչո՞ւ չեն օգտագործում այդ անվճար տարածքներն իրենց քարոզչությունն իրականացնելու համար: Պետք է օգտագործել յուրաքանչյուր տարբերակ, ոչ թե այստեղ այնտեղ ասուլիսներ տալ և Յութուբյան լայքերի ու դիտումների կամ ՖԲ-ում «Շեյրերի» քանակով ասել հաղթելու ենք, տապալելու ենք:

Մեկ ամիս 10 օր է մնացել ընտրություններին, բայց հստակ ձևավորված ՈՉ-ի ճակատ չեմ տեսնում, հստակ գործողությունների պլան չեմ տեսնում: Ժողովուրդ ջան այս պարագայում այդ ստենդերին ՀՀԿ-ն էլ ոչինչ չի փակցնի, որովհետև իրականում ընդդիմացողներն անգամ չգիտեն ինչին են ընդդիմանում: Այդ երկաթյա լուռ տարածքները վերջում կդառնան գովազդային անկյուններ:

 

Լրահոս

Դիտել ավելին