Կարևոր իրադարձություններ

ՀԱԿ-ը միանում է նախօրեին ԲՀԿ-ի առաջարկությանը

28 Հոկտեմբեր, 2015 15:24
ՀԱԿ-ը միանում է նախօրեին ԲՀԿ-ի առաջարկությանը

Հայաստանի Ազգային ժողովի 5 խմբակցություններ կողմ են հանրաքվեի ժամանակ մատների թանաքոտմանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա հայտնել է, որ ՀԱԿ-ը միանում է նախօրեին ԲՀԿ-ի նմանատիպ առաջարկությանը:

«Երեկ այստեղ ԲՀԿ ներկայացուցիչը առաջարկություն արեց թանաքոտման մեխանիզմի մասին: ՀԱԿ-ը միանում է առաջարկին: Մենք անցկացրինք խորհրդակցական հանդիպումներ եւ պարզեցինք, որ «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը եւս կողմ են, իսկ ՀՅԴ-ն միշտ է կողմ եղել: Ստացվում է՝ ԱԺ հինգ խմբակցության կոնսենսուս գոյություն ունի, եւ ձեր կողմից ճիշտ քայլ կլինի, որ այս կոնսենսուսային առաջարկը լրջորեն քննարկեք ու որոշում կայացնեք»,-ընդգծել է Զուրաբյանը:

Գալուստ Սահակյանն էլ այդ պահին նկատել է. ««Լեւոն Զուրաբյանը նորից լիդերացավ, որ մատները թանաքոտեն, մինչդեռ այդ առաջարկն առաջինն արել է Նիկոլ Փաշինյանը»:

բյուր

 

 

Լրահոս

Դիտել ավելին