Կարևոր իրադարձություններ

Դերասանուհի Էլիսոն Ջեննին Սպիտակ տանը կատակել է լրագրողների հետ

30 Ապրիլ, 2016 11:16
Դերասանուհի Էլիսոն Ջեննին Սպիտակ տանը կատակել է լրագրողների հետ

Դերասանուհի Էլիսոն Ջեննին, որը «Արևմտյան թև» սերիալում մարմնավորել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղարին, ուրբաթ կատակել է լրագրողների հետ՝ առանց նախազգուշացման հայտնվելով Սպիտակ տան ճեպազրույցին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Մամլո քարտուղար Ջոշ Էռնեստին սպասող լրագրողներին հանդիպելով՝ Ջեննին բոլորին խնդրել է նստել և պարզաբանել է, որ Էռնեստն այդ օրը չի գա, քանի որ ատամներն է բուժում ատամնաբույժի մոտ:

Այնուհետև Ջեննին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աշխատում է կատակների վրա, որոնք մտադիր է արտաբերել Սպիտակ տանը լրագրողների գալա-ընթրիքի ժամանակ ամենամյա ելույթում: Երբ դերասանուհին ասել է, որ պատրաստ է պատասխանել հարցերին, դահլիճում հայտնվել է Էռնեստը: «Օ, Աստված իմ, ներողություն եմ խնդրում: Ես պարզապես այցով քաղաքում էի և ուզում էի օգտվել պահից, դե, դուք հասկանում եք»,- կատակել է Ջեննին: Վերջապես նա անցել է լուրջ տոնի և պատմել թմրակախվածության դեմ պայքարի իր նախաձեռնության մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին