Կարևոր իրադարձություններ

Սպիտակ տունը դատապարտել է Հալեպի ուղղությամբ հասցված ավիահարվածները

28 Ապրիլ, 2016 23:44
Սպիտակ տունը դատապարտել է Հալեպի ուղղությամբ հասցված ավիահարվածները

 Սպիտակ տունը դատապարտել է Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ հասցված  ավիահարվածների շարքը:


«Խստիվ դատապարտում ենք ավիահարվածների և ռմբակոծությունների շարքը, որոնց 24 ժամում Հալեպում զոհ է գնացել ավելի քան 60 մարդ», - Reuters-ի հաղորդմամբ` հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:


Վերջինս նշել է, որ Սպիտակ տանը «հատկապես ցնցված են» Հալեպի հիվանդանոցի ուղղությամբ հասցված հարվածի պատճառով, որին զոհ են գնացել բժիշկներ և հիվանդներ:


Նշվում է, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից Հալեպի հիվանդանոցի ուղղությամբ հարվածներ հասցնելու հավանականության մասին հաղորդագրությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին