Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

28 Ապրիլ, 2016 18:08
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Ապրիլի 28-ին, ժամը 04.55-ից մինչև 06.32-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 13 կայանքներից Արագածոտնի մարզի Կարբի, Ուջան, Աղձք, Օհանավան և Նոր Եդեսիա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1537 կրակոց:

***

Ժամը 04.56-ից մինչև 05.12-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 6 կայանքներից Կոտայքի մարզի Եղվարդ, Զորավան և Արգել համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 596 կրակոց:

***

Ժամը 05.30-ից մինչև 05.47-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 5 կայանքներից Արմավիրի մարզի Հացիկ, Արաքս և Արևադաշտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 497 կրակոց:

 

Լրահոս

Դիտել ավելին