Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն օգտագործում է հարևան երկրների վրա ճնշում գործադրելու բոլոր միջոցները. Բրիդլավ

21 Ապրիլ, 2016 14:03
Ռուսաստանն օգտագործում է հարևան երկրների վրա ճնշում գործադրելու բոլոր միջոցները. Բրիդլավ

Վերջին տարիներին Ռուսաստանն իրականացրել է մի շարք ռազմական մանևրներ, որոնք ՆԱՏՕ-ում վտանգավոր են համարել: Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում պատմել է Եվրոպայում դաշինքի ուժերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:

Նրա խոսքով՝ այդ զորավարժությունները ռուս զինվորականների կողմից գիտակցաբար են իրականացվել և պատահականություն չէին: Մոսկվան օգտագործում է իր ազգային իշխանության բոլոր բաղադրիչները՝ հարևան երկրների վրա ճնշում գործադրելու համար, այդ թվում՝ անհավատալի «ապատեղեկատվական քարոզարշավը»՝ տեղի ունեցածն աղավաղելու համար, վստահ է ՆԱՏՕ-ի գեներալը:

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում աճող թշնամանքը հանգեցրել է նրան, որ երկու կողմերը գրեթե երկու տարի չեն հանդիպել դեմ առ դեմ: Սակայն, չնայած մտքերի փոխանակությունը կառուցողական է եղել, ոչ մի էական բեկում չի նկատվում:

 

Լրահոս

Դիտել ավելին