Սելենա Գոմեսը պատմել է, որ 2013թ-ին քիմիաթերապիայի կուրս է անցել: Երգչուհուն ախտորոշվել է սիստեմային կարմիր գայլախտ:
«Ինձ ախտորոշել էին սիստեմային կարմիր գայլախտ, և ես ստիպված եղա քիմիաթերապիայի կուրս անցնել և իմ դադարն իրականում դրա հետ էր կապված»,- ասել է 23-ամյա երգչուհին:
2013թ. վերջին, երբ Գոմեսը համերգների մի մասը չեղարկեց, շատերը խոսում էին, որ նա բուժվում է թմրակախվածությունից: