Կարևոր իրադարձություններ

ԼՂ հարցով Մինսկի խումբը անգործության է մատնված. Էրդողան

16 Ապրիլ, 2016 11:48
ԼՂ հարցով Մինսկի խումբը անգործության է մատնված. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ քննադատության է ենթարկել ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Էրդողանն այս մասին հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ավարտից հետո, հայտնում է TASS-ը:

Էրդողանը կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անգործության է մատնված:
«Մեր ադրբեջանցի եղբայրներն արդեն երկար տարիներ է, ինչ օկուպացիայի տակ են:

ՄԱԿ-ը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի օգտին՝ այդ հակամարտության կապակցությամբ: Եվ ես չեմ հասկանում, թե 25 տարում ինչու չեն կարողացել լուծել այդ խնդիրը: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու Մինսկի խումբը, որը ստեղծվել է այդ հարցի լուծման համար, քայլեր չի կատարում»,- ասել է Էրդողանը՝ հայտնելով, որ Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների դիրքորոշումը «ներառվել է գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին