Կարևոր իրադարձություններ

Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց Ուելսին

14 Ապրիլ, 2016 19:34
Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց Ուելսին

Ապրիլի 14-ին Կիպրոսում մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարը՝ Հայաստանի, Կիպրոսի, Ուելսի և Ջիբրալթարի մինչև 16 տարեկանների հավաքականների մասնակցությամբ: Հայաստանի Մ-16 հավաքականը ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Ուելսի հավաքականի հետ: Մրցաշարի կանոնակարգի համաձայն ոչ-ոքի խաղալու դեպքում նշանակվում է հետխաղային 11-մետրանոցների հարվածաշար: 11-մետրանոցները ավելի հաջող իրացրեցին մեր ֆուտբոլիստները և հաղթեցին 3-2 հաշվով: Մրցաշարի առաջին խաղում Կիպրոսի հավաքականը հաղթեց Ջիբրալթարին 4:0 հաշվով: Ապրիլի 16-ին Հայաստանի Մ-16 հավաքականը կհանդիպի Կիպրոսի և ապրիլի 18-ին՝ Ջիբրալթարի հավաքականների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին