Կարևոր իրադարձություններ

Սիրիայի նախագահը կարծում է՝ սիրիական և ուկրաինական ճգնաժամերի հեղինակը նույնն է

25 Հոկտեմբեր, 2015 17:44
Սիրիայի նախագահը կարծում է՝ սիրիական և ուկրաինական ճգնաժամերի հեղինակը նույնն է

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գտնում է, որ քաղաքական ճգնաժամերը Ուկրաինայում և Սիրիայում կազմակերպված են միևնույն կենտրոնի կողմից։ Այս մասին «ТАСС»-ին է հայտնել ՌԴ պատգամավոր Ալեքսանդր Յուշենկոն Ասադի հետ հանդիպումից հետո։

«Մեր պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ասադը հայտարարեց, որ հնարավոր է՝ Ուկրաինայի և Սիրիայի ճգնաժամերը տարբեր են, սակայն դրանց հեղինակը նույնն է»- նշում է Յուշենկոն։

Ըստ պատգամավորի, Ասադը ընդգծել է, որ Ուկրաինայի ազգայնականները և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կառավարվում են միևնույն կենտրոնից։

 

Լրահոս

Դիտել ավելին