Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը Կատարում տեղակայել է B-52 կործանիչներ՝ Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար

09 Ապրիլ, 2016 21:34
ԱՄՆ-ը Կատարում տեղակայել է B-52 կործանիչներ՝ Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Կատարի կենտրոնական հատվածում՝ ալ-Ուդեյդ ավիաբազայում, շաբաթ օրը տեղակայել են ռազմավարական B-52 կործանիչներ՝ Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան հրամանատարությանը:

Ավելի վաղ հաղորդվել է B-52 կործանիչներ տեղակայելու ԱՄՆ մտադրության մասին, որը ունակ է կրել միջուկային սպառազինություն:

«B-52 կործանիչները ցուցադրում են ԴԱԻՇ-ի վրա ճնշում գործադրելու և ապագայում ցանկացած իրավիճակում տարածաշրջանը պաշտպանելու մեր ցանկությունը»,- գործակալությունը մեջբերում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Չարլզ Բրաունի խոսքերը:

Նրա խոսքով՝ ինքնաթիռները պետք է իրականացնեն տարբեր տեսակի գործողություններ: Իսկ գեներալ-լեյտենանտ Քրիս Քարնսը հայտարարել է, որ չի կարող հայտնել բազայում տեղակայված կործանիչների քանակը՝ անվտանգության նկատառումներով:

 

Լրահոս

Դիտել ավելին