Կարևոր իրադարձություններ

Վիրավորված 19-ամյա զինծառայող Հայկ Թորոսյանը կոմայից դուրս է եկել

08 Ապրիլ, 2016 16:13
Վիրավորված 19-ամյա զինծառայող Հայկ Թորոսյանը կոմայից  դուրս է եկել

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կրակոցից վիրավորված 19-ամյա Հայկ Թորոսյանի մոտ դրական տեղաշարժ է գրանցվել:

«Արդեն երկու օր է արհեստական կերակրում են, աչքերով հասկացնում է, թե ինչ է ուզում , աչքերով պատասխանում է: Արդեն աչքերն է բացուն, գրեթե կոմիայից դուրս է եկել»: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Հայկի հայրը՝  Դավիթ Թորոսյանը:

Նրա խոսքով բժիշկներն արդեն դրական տեղաշարժ են նկատում, ճիշտ է հիմա չի կարողանում խոսել, քանի որ կերակրափողը ծակ է և այդտեղով է շնչում:

Հիշեցնենք, որ Հայկ Թորոսյանը վիրավորում էր ստացել գանգուղեղի շրջանում, առկա է գանգուղեղի թափանցող վերք: 

 

Լրահոս

Դիտել ավելին