Կարևոր իրադարձություններ

Ավստրալիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Ադրբեջանի դեսպանատան մոտ

07 Ապրիլ, 2016 21:18
Ավստրալիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Ադրբեջանի դեսպանատան մոտ

Ավստրալիայում բնակվող հայ համայնքը միասնական ճակատով վաղը` ապրիլի 8-ին,  բողոքի ցույց կանցկացնի Կանբերրայում Ադրբեջանի դեսպանատան մոտ:

 

Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն` ուրբաթօրյա բողոքի ցույցի մասնակիցներն իրենց համերաշխությունը կհայտնեն Արցախի ժողովրդին: Նրանք նաև ցանկանում են հասկացնել Ադրբեջանին, որ աշխարհասփյուռ հայությունը չի հանդուրժի իր կողմից դրսևորվող ագրեսիան: 


Բողոքի ցույցի կազմակերպիչներն են Հայ առաքելական եկեղեցին, Հայ կաթոլիկ եկեղեցին, Հայ ավետարանչական եկեղեցի, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայ լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Հայ ընդհանուր բարեգործական միությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը, Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, «Նոր սերունդ»  հիմնադրամը և Ավստրալիայի Հայ երիտասարդական ֆեդերացիան:

 

Լրահոս

Դիտել ավելին