Կարևոր իրադարձություններ

Ավստրիայի Կանաչների կուսակցության հայտարարությունը՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ

07 Ապրիլ, 2016 20:56
Ավստրիայի Կանաչների կուսակցության հայտարարությունը՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ

Ավստրիայի Կանաչների կուսակցության արտաքին հարցերով մամուլի քարտուղար Տանյա Վինդբյուխլերը երկրի արտգործնախարար Կուրցին կոչ է արել հանդես գալ անհապաղ միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ և ակտիվորեն աջակցել խաղաղ գործընթացին:

 

«Եթե Ավստրիայի կառավարությունն իր համար կարևորում է սևծովյան տարածաշրջանը, ապա այն պետք է նաև պատրաստ լինի հատուկ միջնորդի դեր ստանձնել խաղաղությանը հասնելու համար:

 

Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շուտափույտ կերպով հրավիրել Վիեննա և միասին աշխատանքներ տանել լուծումներ գտնելու ուղղությամբ, մինչդեռ Ավստրիան պետք է աջակցի Խմբի միջնորդական առաքելությանը:

 

«Կարևոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը պատանդ չդառնա Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև առկա հակամարտությանը: Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ-ը համապատասխանում է միջնորդի դերին: Նախկինում տարածաշրջանում խաղաղություն պահպանելու լուծումներն առաջարկվել են հենց այս շրջանակներում: Եվ քննարկումները անհրաժեշտ է շարունակել: Առաջնային նպատակը պետք է լինի հրադադարի ռեժիմի պահպանումը: Անշուշտ, կարևոր է նաև շարունակել տարածաշրջանում հարատև խաղաղությանն ուղղված գործընթացը, որը պետք է հանգեցնի Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, ինչը տարիներ շարունակ պահանջում է Հայաստանը», - նշվում է Ավստրիայի կանաչների կուսակցության արտաքին հարցերով խոսնակ Տանյա Վինդբյուխլերի հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին