Կարևոր իրադարձություններ

Վրաց ԱԳ նախարարը ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը

05 Ապրիլ, 2016 00:11
Վրաց ԱԳ նախարարը ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը

Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ`  մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ և ընդգծելով հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը` հղում անելով վրաց արտաքին քաղաքականության գերատեսչությանը:

«Միխայիլ Ջանելիձեն ընդգծել է, որ կարևոր է դադարեցնել ռազմական գործողությունները: Վրաց ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ  միջազգային հանրության օգնությամբ հնարավոր կդառնա իրավիճակի կայունացումը, ինչը շատ կարևոր է տարածաշրջանում կանության համար», - ասվում է վրաց ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Վրաստանի ԱԳՆ-ն տեղեկացնում է նաև, որ նախարարը նախատեսում է հետախոսազրույց անցկացնել նաև հայ գործընկերոջ հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին