Կարևոր իրադարձություններ

Առողջության համար սնկերի հինգ դրական հատկություն

03 Ապրիլ, 2016 09:20
Առողջության համար սնկերի հինգ դրական հատկություն

Newsyou-ի փոխանցմամբ՝ ճիշտ սննդի փորձագետները պատմել են մարդու առողջության վրա ուտելի սնկերի դրական ազդեցության մասին։ Նրանք խորհուրդ են տալիս կանոնավորապես կիրառել սնկեր՝ շաբաթական մի քանի անգամ, սակայն ոչ մեծ խմբաքանակով։

Նրանց խոսքերով՝ սնկերի օգտագործումը դրական է ազդում բորբոքումների դեմ պայքարում և մասնավորապես դրական է ազդում անոթների բորբոքման զարգացման ռիսկի առկայության դեպքում։

Սնկերը նաև բարձրացնում են իմունիտետը, միացնում են օրգանիզմի պաշտպանիչ գործառույթները։ Բացի այդ, վիտամին Դ պարունակող սնկերն ամրապնդում են նաև ոսկորները։ Սնկերի օգտագործումը մարդուն հաղորդում է նաև էներգիա, ինչպես նաև նպաստում է քաշի կորստին։

 

Լրահոս

Դիտել ավելին