Երկրապահը 100%-ով պատրաստ է իր պարտականությունները կատարել:
Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանը, անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, որ ԵԿՄ վարչության նախագահ , ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով այս պահին 20 տարեկանից բարձր բոլոր ԵԿՄ-ականները հավաքվում են ԵԿՄ վարչությունում:
«Երկրապահը իրավիճակի լրջությունը գիտակցում է , պետության ղեկավարության, պաշտպանության նախարարության ղեկավարության հետ համագործակցում է, և 100%-ով պատրաստ է պարտականությունները կատարել: Թե կոնկրետ ինչ է արվում, այս պահին իրավասու չեմ փակագծերը բացել, շատ բաներ են արվում:Կարող է հետո՝ վաղը մյուս օրը ադրբեջանական լրատվամիջոցներից իմանանք ինչեր է արվում»,-ասաց Վարդան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Մանվել Գրիգորյանը բոլորին հարվիրել է խորհրդակցության, որ անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ: