ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Մի քանի ժամից նախագահի ինքնաթիռը վայրէջ է կատարելու Երևանում:
Այս պահի դրությամբ դեռ պարզ չէ նախագահը կմեկնի ԼՂՀ, թե ոչ: